Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը tert.am-ի խնդրանքով պարզաբանեց այն տեղեկությունը, համաձայն որի՝ փետրվարի 16-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կինն ու որդին Երեւան-Լոնդոն-Լոս Անջելես չվերթով մեկնել են ԱՄՆ՝ երկար ժամանակով։ «Տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանն անցած ձմռանը Լոս Անջելեսում անցել է քաղցկեղի վիրահատություն եւ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ մեկնում է ԱՄՆ՝ պարտադիր հետազոտություն անցնելու համար: Իսկ որդին՝ Դավիթ Տեր-Պետրոսյանը, բնականաբար, ուղեկցում է տիկին Տեր-Պետրոսյանին: Իշխանությունները գիտեն այս մասին, եւ այն փաստը, որ նրանք շահարկում են այս այցը, ցույց է տալիս նրանց անմարդկային դեմքը»,- ասաց Արման Մուսինյանը: