Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-Ի ԿՈՂՄԻՑ ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՈՏԵՑՄԱՆ ԵՎՍ ՄԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 19,2011 00:00

\"\"

Հ2-ի բիզնես ծրագրում ներկայացված՝ հեռուստաընկերության զարգացման ծրագիրն իրականացնելու համար որպես լրացուցիչ երաշխիք ներկայացված է հավաստագիր «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ կողմից: Սա Հ2-ի նման միակ ֆինանսական փաստաթուղթն է՝ ներդրումային ծրագիրն իրականացնելու մնացած բոլոր միջոցները մրցութային առաջարկում ներկայացված են գովազդը, վճարովի եթերը, հովանավորչությունը, վիճակախաղերը եթեր հեռարձակելը: Այս կապակցությամբ հիշեցնենք, թե ինչպես էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը 2010 թվականի դեկտեմբերի 23-ի ասուլիսում պատմում, որ «Ա1+»-ին 280 հազար եվրոյի ներդրում խոստացած Աննա Տանելյանին գրել է, թե ինչպիսին պետք է լինի պարտավորություն կոչվող փաստաթուղթը. մասնավորապես՝ «Եթե գրված է Դավիթը կտա Սամվելին մի բան, այսինքն՝ պարզ չէ, թե ո՞րն է առարկան, ի՞նչ է տալու՝ սա եւս պարտավորություն չէ»: Այլապես նման գրությունները, ըստ նրա՝ «Ընդամենը մի հատ թուղթ են»: Սակայն ՀՌԱՀ-ը Հ2-ի այս միակ հավաստագիրը, որում ոչ մի հստակ գումար նշված չէ՝ գնահատել է իբրեւ պարտավորություն:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել