Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՔ ՌԻՍԿԻ ԴԻՄԵԼ

Փետրվար 18,2011 00:00

Թեստի հարցերին պատասխանեք «այո»-2 միավոր, «ավելի շուտ՝ այո, քան ոչ»-1 միավոր, «չգիտեմ»- 0 միավոր, «ավելի շուտ՝ ոչ, քան այո»- -2 միավոր, «ոչ»- -1 միավոր:

1. Կգերազանցե՞ք թույլատրված արագությունը, որպեսզի շտապ օգնություն ցույց տաք ծանր հիվանդին:

2. Լավ վարձատրման դիմաց կհամաձայնե՞ք մասնակցել ծանր եւ վտանգավոր արշավի:

3. Դուք փախչող վտանգավոր կողոպտիչի ճանապարհին կկանգնե՞ք:

4. 100 կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարի վրա կանգնած կգնա՞ք:

5. Անքուն գիշերից հետո առավոտյան աշխատանքի կգնա՞ք:

6. Առաջինը կանցնե՞ք շատ սառը գետը:

7. Կտա՞ք ձեր ընկերոջը մեծ գումար՝ համոզված լինելով, որ չի կարողանալու վերադարձնել:

8. Վարժեցնողի հետ կմտնե՞ք առյուծների վանդակը, եթե նա ձեզ հավաստիացնի, որ դա լրիվ անվտանգ է:

9. Առանց ներքին հսկողության կմտնե՞ք գործարանային բարձր խողովակի մեջ:

10. Նախկինում երբեք փորձած չլինելով՝ կղեկավարե՞ք առագաստանավը:

11. Կհամարձակվե՞ք բռնել վազող ձիու պարանից:

12. 10 բաժակ գարեջուր խմելուց հետո կփորձե՞ք հեծանիվ քշել:

13. Կփորձե՞ք առանց գնացքի տոմսի, օրինակ՝ Երեւանից Թբիլիսի գնալ:

14. Կթռչե՞ք օդապարիկով:

15. Կհամարձակվե՞ք մեքենայով շրջագայություն կատարել, եթե ղեկին նստածը ձեր այն ծանոթն է, որը վերջերս ավտովթարի է ենթարկվել:

16. 100 մետր բարձրությունից կթռչե՞ք ներքեւում հրշեջ խմբի կողմից պահված տենդի վրա:

17. Տեւական անկողնային հիվանդությունից ազատվելու համար կգնա՞ք կյանքի համար վտանգավոր վիրահատության:

18. Կփորձե՞ք 50կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարից թռչել:

19. 7 հոգով կբարձրանա՞ք այն վերելակը, որը նախատեսված է 6 հոգու համար:

20. Լավ պարգեւատրման դեպքում փողոցի բանուկ խաչմերուկը կանցնե՞ք:

21. Կանցնե՞ք կյանքի համար վտանգավոր աշխատանքի՝ լավ վարձատրության դեպքում:

22. 10 բաժակ օղի խմելուց հետո կփորձե՞ք տոկոսներ հաշվել:

23. Ձեր ղեկավարի պահանջով բարձր վոլտ ունեցող հոսանքի լարից կբռնե՞ք, եթե նա ձեզ հավաստիացնի, որ լարը հոսանքազրկված է:

24. Մի քանի նախնական բացատրություններից հետո ինքնաթիռ կվարե՞ք:

25. Կգնա՞ք Երեւանից Մոսկվա՝ միայն տոմս ունենալու դեպքում, առանց փողի եւ մթերքի:

Ամփոփեք արդյունքները:

Եթե դուք հավաքել եք «-30 եւ ցածր» միավոր, ապա չափազանց զգույշ անձնավորություն եք:

Եթե հավաքել եք «-30-ից -11 » միավոր, ապա զգուշավոր եք:

«-10-ից +10» միավորի դեպքում՝ միջին իրավիճակային ռիսկ ունեք:

«+11-ից +20» միավորի դեպքում՝ ռիսկի հակվածություն, այնուամենայնիվ, ունեք:

Իսկ «+20 եւ բարձր» միավորի դեպքում դուք անզուսպ ռիսկի հակվածություն ունեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել