Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ ՊՈՌՆՈ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

Փետրվար 18,2011 00:00

Օրեցօր ինտերնետում, հսկայածավալ տեղեկատվության ավելացմանը զուգահեռ, ավելանում է նաեւ պոռնոգրաֆիկ բովանդակության նյութերի թիվը։

Հայաստանցիներն սկսել են ավելի շատ Google-ում փնտրել «պոռնո» բառը։ Google-ի վիճակագրության համաձայն՝ 2004-ից մինչ օրս «porno» բառի որոնողական հարցումների աճի միտումներով Հայաստանը ստացել է 100 ցուցանիշը: Ցուցանիշն ամենաբարձրն է Google Trends-ում: Երկրորդ տեղում է Թուրքիան՝ 87 ցուցանիշով: Google Trends-ում «porno» բառի որոնման պատկերը, ըստ երկրների, հետեւյալն է. Հայաստան-100, Թուրքիա-89, Պերու-86, Ռումինիա-78, Ալբանիա-77, Կոնգո-75, Մոնղոլիա-72, Մալի -69, Կոլումբիա- 69, Բուրկինա Ֆասո-67:

Նշենք, որ «պոռնո» բառի անգլերեն (porn) ճիշտ տարբերակի լրացման դեպքում սեքսի տարատեսակ դրսեւորումներով հետաքրքրված երկրների ցուցակը գլխավորում է Իռլանդիան։ Այստեղ բազմաթիվ պատճառներ կարող են լինել, այդ թվում նաեւ այն, որ հայտնի «վիագրա» դեղամիջոցի գործարանը գտնվում է այս երկրում։

Հատկանշական է, որ «porn» քիվորդով Հայաստանը «Google»-ում 2011թ. հունվար- փետրվարին զրոյական ակտիվություն ունի, ինչը բացահայտում է զավեշտալի իրականությունը. Հայաստանում շատ են պոռնոյով հետաքրքրվողները, բայց քիչ են բառի ուղղագրությունն իմացողները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել