Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԼՈՍԻՆ ԱՀԱԲԵԿՈՒՄ ԵՆ

Փետրվար 18,2011 00:00

Բրազիլիայի եւ համաշխարհային ֆուտբոլի վետերան Ռոբերտո Կառլոսը խոստովանել է, որ Եվրոպա վերադառնալու ցանկություն ունի, որովհետեւ իր ներկայիս ակումբի՝ «Կորինտիանսի» երկրպագուներն ահաբեկում են իրեն եւ իր ընտանիքին, տեղեկացնում է «Lancenet» կայքը:

Ֆուտբոլիստի խոսքերով, այն բանից հետո, երբ «Կորինտիանսը» դուրս մնաց «Լիբերտադորեսի գավաթի» խաղարկությունից, իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից. ֆուտբոլասերներն սկսել են քարեր նետել եւ հարձակվել ակումբի ավտոբուսի վրա, մոտոցիկլետներով հետեւել, զանգել տուն եւ այլն:

Ամենից շատ բաժին հասել է Ռոբերտո Կառլոսին եւ անցյալում մեկ այլ փառաբանված ֆուտբոլիստ Ռոնալդոյին: Ռոբերտո Կառլոսի փոխանցմամբ, իր գործակալն արդեն ժամանել է Բրազիլիա ու միասին քննարկում են իր՝ այլ ակումբ տեղափոխվելու հնարավոր տարբերակները: «Ես վերանայել եմ իմ հայացքները եւ չեմ պատրաստվում բրազիլական մեկ այլ ակումբ տեղափոխվել: Արտասահմանյան, մասնավորապես՝ եվրոպական ակումբն այլ բան է: Մտածում եմ, թե ո՞րն է ինձ համար ավելի լավ»,- ընդգծել է Ռոբերտո Կառլոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել