Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍՆ ՈՒ ԴՊՐՈՑԸ

Փետրվար 18,2011 00:00

Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը այս տարի կնշվի փետրվարի 19-ին: Սուրբ Սարգսի տոնը Երիտասարդության օրհնության օր է հռչակվել՝ Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ: Երեկ Երեւանի Ա. Չեխովի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջոցառումը նվիրված էր Սուրբ Սարգսին: Ներկա էր նաեւ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Շահե քահանա Հայրապետյանը: Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, այնուհետեւ տեր Շահեն օրհնեց սեղանին դրված հացը, ջուրը եւ աղը: Նա շնորհավորեց տոնի կապակցությամբ, ասելով, որ կուզենար Սուրբ Սարգիսը բարեխոս լինի բոլորի համար: Նա նաեւ հույս հայտնեց, որ մյուս տոներին էլ կհանդիպեն: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Վերժինե Սարգսյանը մաղթեց, որ աշակերտները արժանի զավակները լինեն առաքելական եկեղեցու, ազգի, հայրենիքի ու մշակույթի: Արարատյան հայրապետական թեմը տոնի առիթով նվերներ էր պատրաստել աշակերտների համար: Թեմը կազմակերպել էր նաեւ վիկտորինա, որի համար նախատեսված էին լրացուցիչ մրցանակներ:

Միջոցառման վերջում դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը կոչ արեց աշակերտներին՝ լինել պարկեշտ, ազնիվ եւ խիզախ, չմոռանալ, որ հայերը առաջինն են ընդունել քրիստոնեությունը: «Մեր ուժը մեր հավատն է». այս խոսքերով տնօրենը եզրափակեց միջոցառումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել