Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՎ Է ԸՆԴՈՒՆԵԼ

Փետրվար 18,2011 00:00

Եվրախորհրդարանը կրկին կոչ է արել ՌԴ իշխանություններին՝ բացահայտել իրավապաշտպանների եւ լրագրողների՝ հասարակական հնչեղություն ստացած սպանությունները, գործնական քայլերով ամրապնդել երկրի նախագահի հայտարարությունները օրենքի գերակայության մասին՝ զգուշացնելով, որ մոդեռնիզացիան անհնար է անօրինականության եւ կոռուպցիայի պայմաններում: «Վերջին տարիներին Ռուսաստանի դատարաններում իրականացվող որոշ դատաքննություններ ստիպում են կասկածի տակ առնել դատարանների անկախությունն ու անաչառությունը»,- ասված է Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւում, որը վերնագրված է՝ «Ռուսաստանում օրենքի գերակայության մասին»:

Բանաձեւում, որը խորհրդատվական նշանակություն ունի եւ իրավական տեսանկյունից պարտադիր չէ իրականացման համար, քննադատության է ենթարկվել ՅՈՒԿՕՍ-ի գործն ու հատկապես Խոդորկովսկու եւ Լեբեդեւի դեմ հարուցված երկրորդ դատական գործի առնչությամբ կայացված վճիռը, աղմկահարույց հանցագործությունների գործով հետաքննության անարդյունավետ ընթացքը: Փաստաթղթում մտահոգություն է հայտնվել ընդդիմության խաղաղ ակցիաները ցրելու եւ իրավապաշտպանների եւ իշխանության քննադատողների հանդեպ հետապնդումների առնչությամբ:

Եվրախորհրդարանի պատգամավորները Ռուսաստանին՝ որպես ԵԽ անդամի, հիշեցրել են, որ նա պետք է ապահովի եւ պաշտպանի մարդու իրավունքները, մնալ հավատարիմ ժողովրդավարական սկզբունքներին եւ կոչ են արել ռուսաստանյան իշխանություններին՝ ականջալուր լինել ՄԻ Եվրոպական դատարանի որոշումներին ու ապագայում Մարդու իրավունքների խախտումներ թույլ չտալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել