Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏՆԵՐԸ ԿՈՄԱՅԻ ՄԵՋ ԵՆ

Փետրվար 18,2011 00:00

\"\"Թունիսի նախկին նախագահ Զին ալ Աբիդինը (աջից) կաթվածի արդյունքում կոմայի մեջ է ընկել, հաստատում է ֆրանսիական Le Monde թերթը։ Newsru-ի մատուցմամբ, թերթի տվյալներով, խռովությունների արդյունքում հունվարի 14-ին Թունիսը լքած եւ Սաուդյան Արաբիայում ապաստան գտած նախկին նախագահ Զին ալ Աբիդինը շտապ կարգով տեղափոխվել է Սաուդյան Ջիդդա քաղաքի հիվանդանոց։ Պետության նախկին ղեկավարն անվտանգության նկատառումներով Սաուդյան թագավորական ընտանիքի կլինիկա է ընդունվել այլ անվան ներքո։ Le Monde-ը նաեւ գրում է, որ Զին ալ Աբիդինի առողջական վիճակը ծանր է գնահատվում։ Ներկայումս նա, ենթադրաբար, կոմայի մեջ է։ Վերջին մի քանի տարիներին նա ծանր հիվանդ էր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կտրուկ վատացել է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի (ձախից) առողջական վիճակը, ով խռովությունների արդյունքում նախագահի պաշտոնից հրաժարվել էր փետրվարի 11-ին եւ դրանից հետո որեւէ հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել: Մուբարաքի մերձավոր շրջապատից լրագրողներին հայտնի է դարձել, որ 82-ամյա նախկին նախագահը ծայրաստիճան ճնշված է եւ գտնվում է ծանր հոգեբանական վիճակում, տառապում է պարբերական ուշագնացությամբ: Բժիշկների մի խումբ նրա նկատմամբ շուրջօրյա հսկողություն է իրականացնում:

Հիշեցնենք, որ պաշտոնանկությունից ի վեր Մուբարաքը գտնվում է Շարմ-էլ-Շեյխի իր կեցավայրում: Վերջերս մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե նա կոմայի մեջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել