Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՏԱՆԶԱՆԻԱՅՈՒՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՏԱՍՆՅԱԿ ԶՈՀԵՐ ԿԱՆ

Փետրվար 18,2011 00:00

Առնվազն 32 մարդ է զոհվել Տանզանիայի խորոշագույն Դար-էս-Սալամ քաղաքում տեղի ունեցած ռազմամթերքի մի քանի պայթյունների արդյունքում: BBC-ի մատուցմամբ, ռազմական հենակետում տեղի ունեցած պայթյունները որոտացել են մի քանի ժամ շարունակ: Զոհերի մասին տեղեկությունները հաստատել են նաեւ երկրի պաշտոնական անձինք:

Պայթյունները տեղի են ունեցել լույս հինգշաբթի գիշերը, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում, քանի որ պարզ չի եղել, թե ինչ է կատարվում: Երկրի վարչապետ Միզենգո Պինդայի ասելով, ամեն ինչ սկսվել է հենակետի պահեստներից մեկից, հետո շղթայով տարածվել ռազմամթերքի մյուս պահեստներում: Նա նաեւ հայտնել է, թե մոտ 4 հազար մարդ ապաստանել է քաղաքի մարզադաշտում՝ հավելելով նաեւ, թե զոհերի թիվը կարող է աճել:

Ի շարս հենակետի տարածքում եղած 23 շինությունների, ավերվել է նաեւ երկու մասնավոր տուն եւ մի դպրոց, որոնց բեկորները տարածվել են ողջ քաղաքով: Իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել լքել իրենց տներն ու պատուհաններին չմոտենալ: Հաղորդվում է նաեւ, որ միջադեպի պատճառով փակ է Դար-էս-Սալամի օդանավակայանը:

Ռազմական պահեստում տեղի ունեցած արտակարգ պատահարն այս քաղաքում միակ դեպքը չէ. 2009 թվականին քաղաքի մերձակայքում էլի ռազմամթերքի պայթյուն էր եղել: Այն ժամանակ զոհվել էր երեք մարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել