Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը հեղափոխությունները կանխատեսել էր

Փետրվար 18,2011 00:00

\"\"Միացյալ Նահանգների իշխանությունները նախապես իմացել են արաբական աշխարհում տիրող անկայունության մասին, կանխատեսել են հեղափոխությունների ալիքը, բայց իրենց տեղեկացվածությունը գաղտնի են պահել՝ զգուշանալով, որ տեղեկատվության արտահոսքի դեպքում տարածաշրջանի իրենց դաշնակիցները ճնշումներ կգործադրեն Սպիտակ տան վրա: Այդ մասին հաղորդել է The New York Times-ը: Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչներն այդ փաստի մասին հայտնել են միայն հիմա, երբ զանգվածային հուզումների արդյունքում իշխանափոխություններ են տեղի ունեցել Թունիսում եւ Եգիպտոսում, ու հնարավոր է, որ դրանք տեղի ունենան նաեւ մի շարք այլ երկրներում:

Ինչպես հիմա նոր է պարզվել, դեռ 2010թ. օգոստոսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար պատրաստված է եղել գաղտնի՝ Presidential Study Directive անունով հայտնի մի զեկույց, որը մատնանշել է բոլոր հնարավոր «թեժ կետերը», հատկապես՝ Եգիպտոսում, եւ խնդրել է առաջարկներ ներկայացնել, թե ինչպես վարչակազմը կարող է փոփոխությունների հասնել բռնապետական այն երկրներում, որոնք ԱՄՆ-ի համար թանկարժեք դաշնակիցներ են համարվում:

Սպիտակ տունը ամենշաբաթյա հանդիպումներ է անցկացրել Պետդեպարտամենտի, Կենտրոնական հետախուզական վարչության եւ այլ գերատեսչությունների փորձագետների հետ: Այդ գործընթացը ղեկավարել էին Դենիս Ռոսը, ԱՄՆ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի հարցերով խորհրդական Սամանտա Պաուերը, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարության ներկայացուցիչը, որը զբաղվում է մարդու իրավունքների հարցերով, նաեւ նույն կառույցի գլոբալ զարգացումների հարցերով փորձագետ Հայլ Սմիթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել