Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՆՎԱԾ ՀԱՍՏԻՔԸ «ԿՆՈՐՈԳՎԻ»

Փետրվար 18,2011 00:00

\"\"«Առավոտի» տեղեկություններով, առաջիկայում Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը պետի տեղակալ կունենա, հաստիք, որը հանված էր նախկին քաղաքապետի օրոք: Ըստ շրջանառվող լուրերի, այդ պաշտոնի հնարավոր թեկնածուն քաղաքապետ Կարեն Կարապետյանի բարեկամ Հակոբ Ասլանյանն է, որը պատմության ուսուցիչ է հասցրել աշխատել մի շարք դպրոցներում՝ թիվ 132, 135, 164, «Անանիա Շիրակացի» ճեմարանում, ներկայումս էլ թիվ 127 դպրոցում է աշխատում: Թե ինչ պիտի անի կառավարման ոլորտից ոչ տեղյակ այս մարդը քաղաքապետարանում, միայն նրան հովանավորողներին է հայտնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել