Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մոսկվայում հայ ուսանող են սպանել

Փետրվար 18,2011 00:00

Մոսկվայում սպանել են հայ ուսանողի: Ինչպես «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմիններից, փետրվարի 16-ի երեկոյան, Ստարի Գայ փողոցի 6-րդ տան մոտ, դանակի բազմաթիվ վնասվածքներով հայտնաբերվել է 23-ամյա տղայի դիակ: Սպանվածը Մոսկվայի բուհերից մեկի 5-րդ կուրսի ուսանող էր, ով ժամանակավորապես ապրում էր այդ փողոցում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ «սպանություն» հոդվածի հատկանիշներով: Տեղի ունեցածի մանրամասները պարզվում են:

Ինչպես news.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, սպանվածը՝ Մկրտիչ Աշոտի Մկրտչյանը, Հայաստանի քաղաքացի էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել