Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԳԱԼԱ»-Ի ԱՆՏԵՆԱՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԿՈՐԴԻՆ

Փետրվար 18,2011 00:00

Երեկ Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ «ՉԱՊ» ՍՊԸ-ի եւ «ՉԱՊ» ՍՊԸ–ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի միացյալ գործերով դատաքննությունն ավարտվեց: Այսօր ՇՄ Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շիրակ Երեմի Հակոբյանը հրապարակեց վճիռ, ինչը հերթական անգամ փաստեց, որ իշխանությունների արշավը անկախ լրատվամիջոցների դեմ շարունակում է ավելի ահագնանալ: Դատարանը բավարարեց Գյումրու քաղաքապետարանի հայցը եւ պահանջեց մեկամսյա ժամկետում Վ. Սարգսյան 6/1 հասցեում գտնվող հեռուստաաշտարակի վրայից ապամոնտաժել «ՉԱՊ» ՍՊ ընկերությանը պատկանող հաղորդակի մաս հանդիսացող, հեռուստաաշտարակի գագաթնային հատվածում տեղադրված հաղորդիչ ալեսփյուռը (անտենան) եւ մալուխը: Իսկ «ՉԱՊ» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի՝ անվճար հարկադիր սերվիտուդ սահմանելու պահանջը, դատարանը մերժեց: Դատավորը նաեւ կողմերին զգուշացրեց, որ վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ դատական հերթական որոշումը մենք համարում ենք ակնհայտ կողմնակալ եւ ապօրինի, ուստի շարունակելու ենք պայքարը ազատ խոսքի պաշտպանության եւ հանրությանը օբյեկտիվ տեղեկատվություն հաղորդելու սահմանադրական իրավունքի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել