Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻ՛ ՆԱԽԱՆՁԵՔ ՎՐԱՍՏԱՆԻՆ

Փետրվար 18,2011 00:00

\"\"

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր բլոգում անդրադառնալով վրացական բարեփոխումներին՝ նշել է. «Մեր երկրի ու ժողովրդի կենսական շահերից է բխում ժողովրդավարական, հարուստ ու զարգացած հարեւան ունենալը: Այդ առումով Վրաստանի հաջողությունները մեզ պետք է ոգեւորեն եւ ոչ թե խանդ ու նախանձ առաջացնեն»: Անդրադարձ կա նաեւ հայկական տարբեր բիզնեսների՝ Վրաստան տեղափոխմանը. «Առաջացող այդ հարցի վերաբերյալ հիմնական խնդիրն այն է, որ դրա հեղինակները հաճախ տարբերություն չեն դնում դեպի Վրաստան բիզնեսի ընդլայնման ու տեղափոխման միջեւ: Վրաստանի վարչապետի հետ մենք պայմանավորվեցինք բարենպաստ պայմաններ ստեղծել, որ մեր շուկաները լինեն միասնական, իսկ տնտեսություններն՝ ավելի ինտեգրված: Ինչ վերաբերում է տեղափոխված ընկերություններին, ապա եթե այդպիսիք կան, առաջարկում եմ անդրադառնալ բոլոր այն կոնկրետ դեպքերին, որոնք վերաբերում են ՀՀ-ում բիզնեսի փակմանն ու Վրաստան տեղափոխմանը»: Տիգրան Սարգսյանը նաեւ գրել է. «Մենք ընտրել ենք բարեփոխումների էվոլյուցիոն, իսկ Վրաստանը՝ հեղափոխական ճանապարհը: Այդ ճանապարհներից յուրաքանչյուրն ունի իր դրական ու բացասական կողմերը: Մեր բարեփոխումները ենթադրում են իրականացման այլ տրամաբանություն: Այն, ինչ մի դեպքում կիրառելի է, մյուս դեպքում կիրառելի չէ, եւ պարզ համեմատություններն ու համադրումները, իմ կարծիքով, տեղին չեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել