Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՑՈՒՑԱԴՐԵԼ ԾԽՈՂՆԵՐԻՆ

Փետրվար 17,2011 00:00

Չինաստանի ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության պետական վարչությունը հրաման է արձակել, որի համաձայն՝ չինական ֆիլմերում ծխախոտ օգտագործողների առկայությունը այսուհետեւ պետք է նվազագույնի հասցվի:
Չինացի դերասաններն այսուհետեւ ֆիլմերում կծխեն այն դեպքում միայն, երբ դա անհրաժեշտ կլինի սյուժեի զարգացման համար: Իսկ 18 տարին չբոլորած դերակատարները ոչ միայն չեն կարողանա ծխել, այլ նաեւ՝ ծխախոտ գնել: Բացի այդ, ֆիլմերի հերոսները չեն ծխի նաեւ հասարակական վայրերում:
Չինաստանի ռադիոյի, կինոյի եւ հեռուստատեսության պետական վարչությունը համապատասխան որոշումն ընդունել է Չինաստանում ծխախոտի դեմ իրականացվող պայքարի շրջանակում: Վիճակագրական տվյալների համաձայն՝ Չինաստանում ծխախոտ է օգտագործում երկրի հասուն բանկչության 30 տոկոսը, իսկ ծխախոտի օգտագործման հետեւանքով Չինաստանում տարեկան մոտ մեկ միլիոն մարդ է մահանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել