Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-Ը ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆԻ

Փետրվար 17,2011 00:00

Ծայրահեղականության դրսեւորումներ կան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրներում եւ այդ վտանգի դեմ պայքարում ջանքերը պետք է միասնական լինեն: PanARMENIAN.net -ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ Ղրղըզստանի փոխվարչապետի Պաշտպանության խորհրդի քարտուղար Շամիլ Ատախանովի հետ հանդիպմանը: «Անցյալ տարվա իրադարձությունները Ղրղըզստանում ու Տաջիկստանում մեկ շղթայի օղակներ են: Հարկավոր է համակարգել ՀԱՊԿ անդամ պետությունների ջանքերը: Ըստ նրա, կարեւոր է պայքարել ծայրահեղականության բոլոր ձեւերի դեմ «ընդհանուր ջանքերով»,- փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նույն աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ Հավաքական անվտանգությունն ուժեղացնելու համար ՀԱՊԿ-ում քննարկվում է Կենտրոնական Ասիայում համատեղ ռազմական խմբավորում ստեղծելու հարցը: Այդ հնարավորությունը քննարկվել է Ղրղըզստանի պաշտպանության նախարար Աբիբիլի Կուդայբերդիեւի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման ժամանակ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պարզաբանել է, որ խմբավորման կազմի մեջ Արագ արձագանքման հավաքական ուժերի եւ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստորաբաժանումներից բացի, մտնելու են նաեւ «ազգային լայնածավալ միավորումներ եւ զորամասեր»: Ղրղզական կողմին առաջարկվել է քննարկել եւս մեկ նորամուծություն՝ ՀԱՊԿ անդամ-երկրների գլխավոր շտաբների ղեկավարների հանձնաժողովի ստեղծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել