Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՅՈՒՄ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՈՒ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Փետրվար 17,2011 00:00

BBC-ի փոխանցմամբ, Լիբիայի Բենհազի քաղաքում ոստիկանության եւ ընդդիմության առաջնորդի ձերբակալության դեմ բողոքող ցուցարարների միջեւ կատաղի բախումներ են տեղի ունեցել:
Որոշ տվյալներով, ընդդիմադիր Աբու Սալիմն ազատ է արձակվել, բայց բողոքի ցույցները տակավին չեն դադարում:
Փողոց է դուրս եկել շուրջ երկու հազար մարդ: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել: Լիբիայի հեռուստատեսության փոխանցմամբ, երկրի ողջ տարածքում տեղի են ունեցել ցույցեր, նաեւ ի պաշտպանություն Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել