Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԵԹՐԻՆ ԷՇԹՈՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԵԳԻՊՏՈՍ

Փետրվար 17,2011 00:00

\"\"ԵՄ-ի Միջազգային եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը փետրվարի 22-ին կայցելի Եգիպտոս: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Բանակցություններին կմասնակցեն բարձրաստիճան մի շարք անձինք, սակայն ավելի մանրամասն տեղեկատվություն առայժմ չի հաղորդվում:
Եվրամիության բարձրագույն ներկայացուցիչը նախկինում ուղեւորվել էր Թունիս եւ Մերձավոր Արեւելք: Թունիսում Էշթոնը բանակցություններ էր վարել վարչապետ Մոհամեդ Հանուշիի, ինչպես նաեւ միջազգային համագործակցության, առեւտրի, զբոսաշրջության, տեղական եւ տարածաշրջանային պատասխանատու նախարարների հետ:
Փետրվարի 15-ին եվրոպական դիվանագիտության ղեկավարը հանդիպել էր Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի, ինչպես նաեւ Պաղեստինի վարչապետ Սալամ Ֆայադի հետ: Համաձայն եվրոպական դիվանագիտության ղեկավարի մամուլի ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Էշթոնը Իսրայելից մտադիր է թռչել Լիբանան եւ Հորդանան, այդ երկրների առաջնորդների՝ Միշել Սուլեյմանի եւ Հորդանանի թագավոր Աբդալլա 2-րդի հետ հանդիպման նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել