Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՂՐՂԶ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ ՀԵՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼ

Փետրվար 17,2011 00:00

Ղրղըզստանի խորհրդարանը առաջարկել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին Ղրղըզստանի հերոսի կոչում շնորհել կամ պարգեւատրել պետական բարձրագույն՝ «Մանաս» շքանշանով: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով 24kg կայքը, մանրամասնելով, որ այդ նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական «Ատա-Ժուրտ» («Հայրենիք») խմբակցությանը:
Վերջինս այդ հայտարարությունն արել է խմբակցության նիստում, որտեղ քննարկվել է ղրղզական իշխանությունների՝ երկրի լեռնագագաթներից մեկը Պուտինի անվամբ կոչելու առաջարկը: Խմբակցության ներկայացուցիչ Տաշիեւը հայտարարել է, թե Պուտինն ուժեղ քաղաքական գործիչ է, բայցեւ շեշտել է, որ նրա անունով լեռնագագաթ անվանակոչելը սխալ կլինի:
Պատգամավորի ասելով, Ղրղըզստանի իշխանությունները ռուսական կառավարության ղեկավարի նկատմամբ իրենց հարգանքը կարող են արտահայտել նաեւ այլ կերպ՝ նրան հերոսի կոչում կամ շքանշան շնորհելով: Կառավարության առաջարկին դեմ է արտահայտվել նաեւ ընդդիմադիր «Աթա-մեկեն» խմբակցությունը, որի ղեկավար Օմուրբեկ Տեկեբաեւը շեշտել է, թե լեռնագագաթը օրենքի համաձայն կարող է անվանակոչվել միայն մահացած մարդկանց անունով:
«Մանաս» շքանշանը Ղրղըզստանում շնորհվում է «պետության պաշտպանության ու ժողովրդավարական հասարակության ամրապնդման, երկրի տնտեսական, հոգեւոր եւ ինտելեկտուալ ներուժը բազմապատկելու գործում ցուցաբերած բացառիկ ներդրումների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել