Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԵԶ ԿԱՐՈՏՈՎ ԵՆ ՍՊԱՍՈՒՄ»

Փետրվար 17,2011 00:00

«Արդեն երրոդ տարին է, ինչ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իրականացնում է «Դպրոցին հյուր» կրթական ծրագիրը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ու հավելեց, որ թանգարանի աշխատակիցները հասցրել են ծրագրին մասնակից դարձնել ոչ միայն երեւանյան դպրոցներում սովորող աշակերտներին, այլ նաեւ այցելել են մի շարք մարզային դպրոցներ: «Մարզերում մեզ կարոտով են սպասում»,- ասում է Ա. Գրիգորյանը: Զրուցակցիս խոսքով, ծրագրի նպատակն է դպրոցականներին ծանոթացնել Արամ Խաչատրյանի գործունեությանը, կյանքին, ինչպես նաեւ ստեղծագործություններին՝ մինչ թանգարան այցելելը: «Դպրոցները մեզ դասաժամ են հատկացնում, որի ընթացքում ցուցադրվում են նյութեր, թեմայի շուրջ զրույց է ծավալվում, որպեսզի թանգարան այցելությունն աշակերտի համար էլ ավելի հետաքրքիր լինի»,- պատմում է Ա. Գրիգորյանը: Ըստ Ա. Գրիգորյանի, երբեմն թանգարանին երաժշտական անակնկալ մատուցում են նաեւ միջնակարգ դպրոցում սովորող այցելուները: Ի դեպ, ծրագիրը հիմնականում նախատեսված է միջնակարգ դպրոցի աշակերտների համար: Ա. Գրիգորյանը հատկապես առանձնացրեց Երեւանի թիվ 99 դպրոցի սաներին: Այդ դպրոցի երաժշտության ուսուցչուհի Ագապի Մադոյանը փոքրիկ երգչախումբ է ստեղծել, որը թանգարան այցելության ժամանակ ելույթ է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել