Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԻՑ ՕՐԻՆԱՊԱՇՏԸ ՀԱՅԵՐՆ ԵՆ

Փետրվար 17,2011 00:00

«Հայաստանում արդեն ապահովագրված է մեքենաների 90%-ը։ Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում է արձանագրվել 90% ցուցանիշ, իսկ Հայաստանում՝ մեկ ամսում։ Փաստորեն՝ հայ ժողովուրդն ավելի օրինապաշտ է, քան մեզ թվում է»,- ասել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության փոխնախագահ Ռաֆայել Մինասբեկյանը, որի տվյալներով՝ իրենց ընկերությունը այսօր Հայաստանում կնքել է 120 հազար ԱՊՊԱ պայմանագիր, ինչը կազմում է շուկայի 36 տոկոսը: Համաձայն tert.am-ի՝ Մինասբեկյանն ասել է, որ ԱՊՊԱ-ի ներդրումը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ոչ մի երկրում այնպես հաջող չի անցել, ինչպես Հայաստանում: «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանի խոսքով՝ տարվա սկզբից իրենք գրանցել են 1464 ճանապարհատրանսպորտային պատահար։ Ընկերությունն արդեն փոխհատուցել է 350 դեպքի համար՝ մեկ պատահարի գծով հատուցման միջին չափը 162 հազ. դրամ է (մոտ 440 դոլար), 1000 հոգու գործ էլ ընթացքի մեջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել