Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԿՈԿԱ ԿՈԼԱՆ» ՇՇԿՌՎԵ՞Լ ԷՐ

Փետրվար 17,2011 00:00

Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը լրագրողների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ ցորենի գները չեն բարձրանա։ Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից: Պատգամավորին նման լավատեսություն է հաղորդել Չինաստանի ղեկավարության հայտարարությունն այն մասին, որ իրենք ունեն բավարար պաշարներ, եւ ցորենի գնի բարձրացում միջազգային շուկայում տեղի չի ունենա։ «Ես կարծում եմ, որ սա լավ ազդակ է միջազգային շուկայի բոլոր մասնակիցների համար, եւ եթե այդ հայտարարությանը նաեւ հետեւեն համապատասխան քայլեր, կարծում եմ, մենք մեծ բարձրացում չենք ունենա»,– ասաց Նռանյանը։ Ինչ վերաբերում է մյուս ապրանքների թանկացմանը, ՀՅԴ–ական պատգամավորը նշեց, որ այսօր ողջ ինֆորմացիան «կուտակված է կառավարության, Կենտրոնական բանկի, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոտ, եւ ես չեմ ասի, որ այդ գործիքներից ինչ–որ մեկի կիրառումը բավարար է, որպեսզի մենք կարողանանք զսպել ալյուրի կամ մեկ այլ ապրանքի թանկացումը»։ Ըստ նրա՝ դրա համար պետք է կիրառել բոլոր հնարավոր միջոցները։
Արա Նռանյանը նաեւ նշեց, որ ինքը վերապահումով է վերաբերվում ազատ տնտեսական գոտիների ստեղծմանը, քանի որ կարծում է, որ դրանից կարող են օգտվել կառավարության բարյացակամությանն արժանացածները։ «Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրն առանց դրա էլ բարենպաստ չէ»,– ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում ոչ մի լուրջ, հայտնի բրենդ ներդրումներ չի արել։ Պատգամավորի խոսքով՝ միակ «շշկռվածը» «Կոկա կոլան» էր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել