Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեկ ալիք էլ փակվեց

Փետրվար 17,2011 00:00

2010 թվականի սեպտեմբերի 14-ին «AZ TV-ն նեղում է» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում մետրային 7-րդ ալիքով հեռարձակվող «հ2» հեռուստաընկերության հաղորդումների ժամանակ նշմարվում է ադրբեջանական AZ TV հեռուստաընկերության լոգոտիպը՝ Ղազախի շրջանում տեղակայված է 1000 վտ հզորությամբ հաղորդակ, որով մետրային նույն ալիքով հեռարձակվում են ադրբեջանական նշված հեռուստաընկերության ծրագրերը՝ արդեն երկու տասնամյակ, որ մետրային այս ալիքի ադրբեջանական հաղորդակը անհամեմատ հզոր է Նոյեմբերյանում գործողից՝ հայկականից:
Իբր սա քիչ էր, հիմա էլ Տավուշի մարզի բնակիչները վրդովված են, որ այլեւս հնարավորություն չունեն դիտելու ռուսական OPT հեռուստաընկերության հաղորդումները: «Մարզում ընդամենը մի քանի ալիք ենք դիտում, իսկ Երեւանում՝ երկու տասնյակ»,- դժգոհում են տավուշցիները: Տավուշում OPT-ն ամենաբարձր վարկանիշն ուներ, ամենադիտվողն էր:
Հիմա Տավուշում շատերն են որոշել արբանյակային ալեհավաք գնել, որ ստիպված չլինեն հայկական տափակ սերիալների, գռեհիկ հումորի եւ «վարդագույն» լրատվության հույսին մնալ կամ ադրբեջանական հեռուստաընկերությունների գերին դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել