Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ահա թե որտեղ է թաքնված…

Փետրվար 17,2011 00:00

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ Սոս Շալջյանից 6000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով:  ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Ճանապարհային ոստիկանության 29.05.2010 թ. թիվ 642217 որոշմամբ պատասխանողը ենթարկվել էր վարչական տույժի՝ 3000 դրամի չափով, որը կեռապատկվեր, եթե պատասխանողը մինչեւ 29.06.2010 թվականը չվճարեր տույժը: Ըստ ներկայացվող փաստաթղթի, Շալջյանը վճարումը կատարել է 28.06.2010 թվականին:
2011 թվականի հունվարի 19-ին դատարանը կարգադրել էր  Սոսին՝ երկշաբաթյա ժամկետում վճարել 6000 դրամ: Նույն դատարանը արձանագրել էր, թե պատասխանողը  տույժը վճարել է  29.06.2010-ին: Այդ գումարն էլ փոխանցվել է «ՎՏԲ-Հայաստան» բանկի միջոցով:

\"\"\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել