Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հնարավոր հաշտության համար

Փետրվար 17,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, նշանակվել էր «Առավոտի» դեմ Գորիսի հիվանդանոցի տնօրեն Սլավիկ Ամիրյանի հայցի քննությունը: Մինչ դատական նիստը՝ կողմերի ներկայացուցիչներն ակնարկեցին հնարավոր հաշտության մասին: Այդ պատճառով մեր թերթի ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Քրիստինե Գեւորգյանը հանդես եկավ դատական նիստը հետաձգելու միջնորդությամբ: Հայցվորի ներկայացուցիչը չառարկեց, եւ դատարանը բավարարեց միջնորդությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել