Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳԱԶԱՄՈՒՂԸ ՉԵՆ ՎԱՃԱՌԻ

Փետրվար 17,2011 00:00

«Վրաստանի կառավարությունը չի վաճառելու Հյուսիս-Հարավ գազամուղի վերահսկիչ փաթեթը»,- երեկ Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին՝ վստահեցնելով, որ ռազմավարական նշանակության օբյեկտների կառավարումը իրականացնելու է Վրաստանի կառավարությունը: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ասաց, որ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության օրակարգային խնդիրները, ձեռք բերել պայմանավորվածություններ, թե ինչպես են շարունակելու աշխատանքները. «Քննարկել ենք միասնական մաքսային ծառայության, ճանապարհաշինության եւ այլ խնդիրներ: Սոցիալ-տնտեսական հարցերի շրջանակում քննարկել ենք, թե ինչպես են մեր գործընկերները պայքարում Վրաստանում գնաճի դեմ, մենք էլ մեր հերթին պատմել ենք, թե ինչ միջոցառումներ ենք իրականացնում խնդիրը լուծելու համար»: Պարոն Սարգսյանը հիշեցրեց նաեւ, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է ԱՊՊԱ-ի ինստիտուտը, ինչը ենթադրում է, որ մեր երկիր մուտք գործող վրացական մեքենաները պետք է ձեռք բերեն ապահովագրական պոլիսներ: Նրա խոսքով, անդրադարձել են նաեւ հունվարի 1-ից Վրաստանում ճանապարհների պահպանման նպատակով բեռնատար ավտոմեքենաներից գանձվող տուրքերին՝ պայմանավորվելով, թե հարցերն այնպես կդասավորեն, որ ազգաբնակչությանը հասցվող անհարմարությունները հասցնեն նվազագույնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել