Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍՆ Է ՊԱՏՃԱՌԸ

Փետրվար 17,2011 00:00

Բանակում տեղի ունեցած միջադեպերի ետեւում թաքնված են զինվորների ու հրամանատարական անձնակազմի դաստիարակության պրոբլեմները: Ըստ «Արմինֆո»-ի, երեկ այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկրի մտավորականության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում: Նախարարը նշել է բանակում տեղի ունեցող միջադեպերի 4 հիմնական պատճառները: Նրա կարծիքով, դա, առաջին հերթին, դաստիարակության պակասն է, ընդ որում, ինչպես զինվորների, այնպես էլ հրամանատարների մոտ: Երկրորդ պրոբլեմը կապված է նորակոչիկների առողջության, նրանց ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական դրության հետ, ինչն արտահայտվում է՝ կախված նրանց դաստիարակությունից: Երրորդ պատճառը կապված է անվտանգության կանոնների չպահպանման հետ: Չորրորդը՝ որ երկրի ռազմական ուժերի անձնակազմի երրորդ մասը տեղակայված է թշնամու հետ շփման գոտում: «Բացի այն, որ այդ մարդիկ ամեն օր սպանված լինելու ռիսկի տակ են, բացահայտվում է նաեւ հարցի մյուս կողմը՝ հոգեբանական մթնոլորտը, որն առաջանում է նման իրավիճակներում: Եվ այստեղ էլ կարեւոր է դաստիարակությունը: Ինչպես տեսնում եք, դաստիարակության պակասն է, որն առկա է թվարկված բոլոր գործոններում»,- նշել է Ս. Օհանյանը: Նրա խոսքերով, հարկավոր է դաստիարակել պատերազմից չվախեցող զինվորների, իսկ մարտական ոգին տեսական եւ գործնական ունակությունների համադրությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել