Երեկ ուշ երեկոյան ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որին մասնակցում էր երկրի նախագահ,
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Մեր տեղեկություններով, կուսակցության խորհրդի նիստում քննարկվել են ներկոալիցիոն հարցեր, ինչպես նաեւ տեղեկացվել է, որ կստորագրվի կոալիցիոն մի նոր հուշագիր:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ
Էդուարդ Շարմազանովը հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ այսօր՝ հինգշաբթի,
կստորագրվի մի նոր կոալիցիոն հուշագիր: Հուշագրի տեքստի մասին պարոն Շարմազանովը
մանրամասներ չներկայացրեց՝ խորհուրդ տալով սպասել մինչեւ այսօր: