Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ

Փետրվար 16,2011 00:00

Թաիլանդում ամուսնական մի զույգ սահմանել է նոր համաշխարհային ռեկորդ: Նրանք 46 ժամ 24 րոպե 9 վայրկյան անցկացրել են կրքոտ համբուրվելով:

Մրցույթը, որին մասնակցել է 14 զույգ, տեղի է ունեցել Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ: Զույգերից 7-ը կարողացել է հատել 32 ժամի սահմանը՝ գերազանցելով Գինեսի գրքում սահմանված ռեկորդը: Ըստ մրցույթի կանոնների՝ անգամ ջուր խմելիս մասնակիցները ստիպված են եղել դիմել ձողիկի օգնությանը՝ համբույրից ոչ մի վայրկյան չկտրվելու համար: Հաղթողը շահել է 1600 դոլար արժողությամբ ադամանդե մատանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել