Ռիո դե Ժանեյրոն նախատեսում է 756 հազար զբոսաշրջիկ ընդունել 2011թ. մարտի 5-8-ը անցկացվելիք կառնավալին՝ դրանով իսկ 17%-ով գերազանցելով 2010թ. ցուցանիշը։ Եթե այդ կանխատեսումը հաստատվի, ապա, ըստ քաղաքապետարանի ներկայացուցչի՝ քաղաքի գանձարանը կհամալրվի $559 միլիոնով, որը 9,5%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։ 2011թ. ամռանը քաղաք այցելող զբոսաշրջիկների թիվը կհասնի 2,7 միլիոնի, որը գրեթե 4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցիչին, իսկ քաղաքի եկամուտը կկազմի մոտ $2 մլրդ, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 6%-ով։ Նախնական տվյալներով՝ նավերը «հունվարյան գետի» քաղաք կտեղափոխեն 800 000 հյուրերի։ Դրա շնորհիվ գանձարան կմտնի $240 միլիոն, որը նախորդ տարվա ցուցանիշը կգերազանցի 16%-ով։