Մեծ Բրիտանիայում արդեն վաճառքի է հանվել ԴՆԹ-թեստ, որը թույլ է տալիս տնային պայմաններում հաստատել երեխայի հայրությունը: Այդ թեստն արժե 29.99 ֆունտ: Թեստը անցկացվում է բամբակյա տամպոնների օգնությամբ, որոնց վրա հավաքվում է մոր, երեխայի եւ հավանական հոր թուքը: Ապա տամպոնները տեղադրվում են գունավոր ծրարների մեջ եւ ուղարկվում լաբորատորիա՝ հետազոտության: Արդյունքները տրամադրվում են հինգ օրվա ընթացքում: Արտադրողները հավաստում են, որ թեստի ճշգրտությունը կազմում է 99,99%: Թեստերը շատ հարմար են իրենց չափերով եւ արագությամբ: Թեստի մշակողները հավաստում են, որ այն կարելի է օգտագործել անգամ դատական քննությունների ընթացքում, իհարկե, կան սահմանափակումներ. եթե երեխան 16 տարեկանից փոքր է, ապա մայրը պետք է հավանություն տա թեստի անցկացման համար: Մշակողները վստահ են, որ թեստը մեծ պահանջարկ կունենա, քանի որ Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր 25-րդ երեխա իր պաշտոնական հոր հարազատ երեխան չէ: