Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴՈՒՆ ԳՐԱՎԵԼՈՒ 4 ԿԱ ՆՈՆ

Փետրվար 16,2011 00:00

Փետրվարի 14-ին սիրահարների տոնն է: Նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին՝ պետք չէ հուսահատվեն, ասում են մասնագետները: Վերջիններս որոշել են խորհուրդներ տալ այն աղջիկներին, ովքեր ցանկանում են գրավել հակառակ սեռի ուշադրությունը: Նախ, այդ օրը մասնագետներն աղջիկներին խորհուրդ են տալիս կարմիր զգեստ կրել, քանի որ կարմիր հագած կանայք տղամարդկանց համար շատ գրավիչ են: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նման դեպքերում արական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ «կոկետություն» են անում նման աղջկա հետ եւ մեծ ցանկություն են ունենում նրա հետ ծանոթանալու:

Տղամարդկանց գրավելու մյուս գաղտնիքն է՝ արական սեռին, որքան հնարավոր է, շատ ուշադրություն դարձնել: Աբերդինի համալսարանի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ առավել կգնահատեն այն աղջիկներին, որոնք հաճախակի կժպտան եւ հիացական հայացքով կնայեն իրենց: Գիտնականների մի խումբ էլ պարզել է, որ ոչ պակաս կարեւոր է աղջկա գլխի խոնարհումը: Պարզվել է, որ տղամարդիկ նվազ ուշադրություն են դարձնում այն աղջիկներին, որոնք վերեւից են նայում իրենց:

Ի դեպ, ըստ մասնագետների՝ իգական սեռի ներկայացուցիչները ճիշտ կլինի հանրության մեջ հայտնվեն ընկերուհիների ուղեկցությամբ: Բանն այն է, որ արական սեռին չեն գրավում այն աղջիկները, որոնք շրջապատված են տղաներով: Այս դեպքում նրանց ընկալում են որպես անհավատարիմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել