Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՊԵՍ ՖԻՆԱՆՍ ՉԿԱ

Փետրվար 16,2011 00:00

Սամբո ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը ֆինանսների բացակայության պատճառով չի կարող մասնակցել այսօր Մինսկում մեկնարկող աշխարհի գավաթի երկրորդ խաղարկությանը: Եվ որքան հասկանալի է, սա առաջին անգամ չէ: Սամբոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը «PanARMENIAN.NET»-ին ասել է հետեւյալը. «Սովորաբար, տարվա սկզբին այսպիսի խնդիրներ առաջանում են: Բայց սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեղավոր չէ: Քանի որ նախարարության բյուջեն դեռ չի հաստատվել, մենք չենք հասցնում նախապատրաստվել, նախապես տոմսեր ամրագրել, այլեւայլ հարցեր լուծել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել