Օրեր առաջ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտի մի քանի պրոումոթերական ընկերություններ հետաքրքրված են հայաստանցի երիտասարդ եւ հեռանկարային սիրող բռնցքամարտիկ, 57 կգ քաշային Ազատ Հովհաննիսյանով: Իսկ ավստրալական պրոումոթերական հայտնի ընկերություններից մեկը հայտարարել էր, որ իրենք արդեն կապ են հաստատել Ազատի հետ եւ նրան առաջարկել լավագույն պայմաններ:
«Առավոտը» երեկ ճշտեց, որ Ազատ Հովհաննիսյանը ներկայումս Վախթանգ Դարչինյանի հետ գտնվում է ԱՄՆ-ում եւ, հնարավոր է, նրա հետ միասին մեկնի Ավստրալիա: Բայց թե պրոումոթերական որեւէ ընկերության հետ, թեկուզ, նախնական բանակցություններ վարվե՞լ են, հայտնի չէ: Միեւնույն ժամանակ չի բացառվում, որ Ազատը վերադառնա Հայաստան: