Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի յոթ անդամներ Սոֆիայում են, որտեղ մասնակցելու են մարզաձեւի միջազգային մրցաշարի: Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահել է Հովհաննես Դանիելյանին՝ 49 կգ քաշային կարգ, Նարեկ Աբգարյանին եւ Կարեն Այլազյանին (երկուսն էլ՝ 52 կգ), Վլադիմիր Սարուխանյանին՝ 60, Վոլոդյա Հայրապետյանին՝ 64, Սամվել Մաթեւոսյանին՝ 69 եւ Արթուր Խաչատրյանին՝ 75: Հայտնի է, որ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխություններ է կատարել քաշային կարգերում՝ դրանք 11-ից իջեցնելով 10-ի եւ այդ մեկ քաշային կարգը տվել է կանանց բռնցքամարտին: