Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՏԱԼԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԿԱՆԳՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌԱՋ

Փետրվար 16,2011 00:00

Reuters-ի փոխանցմամբ, Միլանի դատարանը համաձայնել է դատաքննություն սկսել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի դեմ հարուցված մեղադրանքի առնչությամբ: Վերջինս մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի սեքս ծառայությունից օգտվելու, նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. Բերլուսկոնին գործի էր դրել իր դիրքն ու կապերն ու օգնել էր անչափահասին դուրս գալ բանտից, որտեղ նա հայտնվել էր գողություն կատարելու մեղադրանքով:

Դատական առաջին նիստը նշանակված է ապրիլի 6-ին: Այդ մասին հայտարարել է Միլանի դատավոր Քրիստինա Դի Չենսոն:

Բերլուսկոնին շարունակում է հերքել իրեն ներկայացված մեղադրանքները: Այդուհանդերձ, Իտալիայում հարյուր հազարավոր կանայք կիրակի օրը դուրս էին եկել Իտալիայի քաղաքների փողոցներ՝ պահանջելով Բերլուսկոնիի հրաժարականը: Ի նշան իտալացի կանանց հետ համերաշխության, համանման պահանջով կանանց նախաձեռնությամբ ցույցեր էին ընթացել նաեւ Ֆրանսիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել