Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ

Փետրվար 16,2011 00:00

\"\"Թուրքիայի Տրապիզոն քաղաքի Սանտա Մարիա իտալական կաթոլիկ եկեղեցու դեմ հարձակում է տեղի ունեցել՝ լուսավորված խաչի պատճառով։ Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet-ը: Աղբյուրի փոխանցմամբ, 2011-ի հունվարի 1-ին տեղի ունեցած այդ հարձակման մասին լուրը նոր է հայտնի դարձել։ Այդ ժամանակ եկեղեցու դիմաց 5 մարդ է հավաքվել, ովքեր պահանջել են իջեցնել եկեղեցուն կից մասնաշենքի կտուրին տեղադրված լուսավոր խաչը։ Անհայտ անձինք սպառնացել են, թե խաչը չիջեցնելու դեպքում՝ իրենք դա կանեն։ Անհայտ անձինք եկեղեցու այգու ուղղությամբ բոցավառվող հեղուկով շիշ են նետել, որի կրակը չի տարածվել: Ոստիկանությունն ուսումնասիրում է անվտանգության տեսախցիկի նկարահանած կադրերը՝ գտնելու հիշյալ անձանց։

Հիշեցնենք, որ 2006-ին այդ նույն եկեղեցու հոգեւոր սպասավոր Անդրեա Սանտորոն սպանվել էր մի թուրքի կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել