Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանն ու Ադրբեջանը նոր նախագի ծ են իրագործում

Փետրվար 16,2011 00:00

\"\"Վրաստանն Ադրբեջանի հետ բանակցություններ էր վարում նավթավերամշակման գործարան կառուցելու շուրջ: Trend-ի մատուցմամբ, փետրվարի 15-ին տեղի ունեցած կառավարության նիստում այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:

Նրա ասելով, Վրաստանի կառավարությունը ստեղծում է ներդրումային հիմնադրամ, որը ֆինանսավորելու է խոշոր ներդրումային նախագծեր, այդ թվում՝ նավթավերամշակման գործարանի կառուցումը: Վրաստանի վարչապետն ասել է, թե ներկայումս մասնավոր հատվածը չի կարող առանց աջակցության մասնակցել խոշոր ծրագրերին, եւ պետությունը փորձում է ինքը միջոցներ գտել դրա համար:

Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին էլ հայտարարել է, թե նավթավերամշակման գործարանի կառուցման համար ֆինանսական միջոցների ներգրավումը կմեկնարկի 2012թ. ապրիլի 1-ից՝ հավելելով, թե «դրանք կլինեն ինչպես՝ մասնավոր, այնպես էլ՝ պետական ներդրումներ», եւ որ գործարանի համար նավթը կմատակարարի Ադրբեջանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել