Ջեյմս Ջոյսի «ամենադժվար ընթեռնելի» համբավ ունեցող «Ուլիսես» վեպի թարգմանությամբ (թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան) հայերենը միացավ այն երկու տասնյակ լեզուներին, որոնք հաղթահարել են այս մեծանուն գրողի ստեղծագործության թարգմանական պատնեշը: 1922-ին լույս տեսած այս ծավալուն ստեղծագործությունը (ավելի քան 700 էջ) համարվում է ոչ միայն մոդեռնիստական գրականության գլուխգործոց, այլեւ մշակութային կոթող, որը, շատերի կարծիքով, կանխորոշել է գրականության հետագա ուղին: Այն, տակավին, շարունակում է մնալ ուսումնասիրության անսպառ աղբյուր: Լուսանցքային ծանոթագրություններով հայերեն թարգմանությունը հրատարակվում է «Տպագրություն ըստ պահանջարկի» եղանակով: Գիրքը գրախանութներում չի վաճառվելու. այն կարելի է ձեռք բերել՝ գրանցելով պատվերը https://www.samvelmkrtchyan.am կայքէջում: