Փետրվարի 14-ից ԼՂՀ-ում մեկնարկել է պաշտպանական կարեւորության հերթական հրամանատարաշտաբային զորավարժությունը, որում, բացի ՊԲ-ից, ներգրավված են նաեւ Արցախի ուժային, առողջապահական եւ ռազմական նշանակության բոլոր գերատեսչություններն ու հանրապետության զորահավաքային ռեսուրսը: Զորավարժությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հանրապետական ու տարածքային զինկոմիսարիատների գործունեությանը, նրանց կողմից զորահավաքային ռեսուրսի հավաքագրմանն ու համալրման գործընթացին՝ ըստ զորամասերի եւ ստորաբաժանումների: Հրամանատարաշտաբային զորավարժությունը կշարունակվի մինչեւ փետրվարի 19-ը: