Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԶՈՐ ՈՒԺԻ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

Փետրվար 16,2011 00:00

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է «Տեղեկատվության ազատության իրավական կարգավորումը Հայաստանի Հանրապետությունում. մեկնաբանություններ» գրքույկը: Ակնկալվում է, որ գրքույկը կօգնի պաշտոնյաներին՝ ապահովելու իրենց աշխատանքում թափանցիկությունը, իսկ քաղաքացիներին՝ պաշտպանել իրենց բոլոր իրավունքները «հզոր ուժի՝ տեղեկատվության միջոցով»: 600 օրինակով տպագրված գրքույկը լույս է տեսել Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: «Գրքում արտահայտված տեսակետները հեղինակային են եւ պարտադիր չէ, որ արտահայտեն Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տեսակետները», ասվում է գրքի նախաբանում:

Ըստ գրքի համահեղինակներից մեկի՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ԻԱԿ-ի նախագահ Շուշան Դոյդոյանի. «Գրքույկը բաղկացած է երկու հիմնական մասից. տեղեկատվության ազատության հասկացությունը, դերն ու նշանակությունը, ինչպես նաեւ դրա կիրառման պրակտիկան, իսկ երկրորդ մասում ներկայացվում են օրենքի ոչ պաշտոնական մեկնաբանությունները»:

Առանձին խորագրերով մեկնաբանվում են «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցերը, ինչպես նաեւ տեղեկատվություն տնօրինողի պարտականությունները: ՏԱ օրենքի 12 հոդվածի համաձայն, նախատեսվում է նշանակել տեղեկատվության տնօրինող, եւ ըստ այս գրքույկի մեկնաբանմամբ, եթե տեղեկատվության տնօրինողը չի նշանակել տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ, ապա պատասխանատու անձ է համարվում տեղեկատվություն տնօրինողի ղեկավարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել