Փետրվարի 14-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վերքով իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Մայիս Միքայելյանի դիակը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.15-ի սահմաններում, Արագած գյուղի տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի սրահում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Մայիս Միքայելյանին դանակով հարվածել եւ սպանել է նրա քրոջ ամուսինը՝ 42-ամյա Քերոբ Ե.-ն (նկարում):
Քերոբ Ե.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: