Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿԻԼԻՆԿԱՐՈՎԻՆ՝ 5 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Փետրվար 16,2011 00:00

\"\"Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, ազգությամբ հույն, ալավերդցի 39-ամյա Արմեն Կիլինկարովին դատապարտեց ազատազրկման՝ 5 տարի ժամանակով:

Կայացված դատավճռի մասին ամբաստանյալ Արմեն Կիլինկարովն արտահայտեց իր կարծիքը հետեւյալ նախադասությամբ. «ԺՈ ջՊՐՈրՑՉցպՑ վՈՔ չցՎՈվվօռ րցՊ».

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրականի, 39-ամյա Արմեն Կիլինկարովը մեղադրվում էր Ալավերդի քաղաքի բնակիչ Արսեն Շաքարյանին սպանելու մեջ:

Սրանից 10 տարի առաջ Արսեն Շաքար յանի եղբայրը դիտավորությամբ հրազենային վնասվածք էր պատճառել ամբաստանյալի եղբորը՝ Գագիկ Կիլինկարովին: Արմեն Կիլինկարովն էլ, պարզաբանումներ ստանալու նպատակով, մորեղբոր տղայի հետ մեքենայով գնացել է փնտրելու Ա. Շաքարյանի եղբորը: Սակայն ճանապարհին հանդիպել է հենց Արսենին ու նստեցրել մեքենան: Մեքենայում վիճաբանության թեժ պահին իր մոտ գտնվող հրազենից ավտոմեքենայի մեջ կրակել է Արսեն Շաքարյանի որովայնին, ապա վերջինիս դիակը գցել Շեստակովի փողոցի երթեւեկելի մասում եւ դիմել փախուստի:

Օրերս դատարանում Արմեն Կիլինկարովը հայտնել էր, որ իրական հանցագործը Նորիկ Ղազարյանն է, ով այժմ մահացած է:

Արմենի խոսքերով՝ սպանության օրն ինքը գտնվելիս է եղել Վանաձոր քաղաքում: Հետագայում իմացել է, որ սպանողն իր մտերիմ ծանոթ Նորիկ Ղազարյանն է:

«Իրավապահները խորհուրդ տվեցին մեղքը վերցնել ինձ վրա. հիվանդ տղա էր, մտածեցի՝ չգնա 15 տարի նստի»,- ասել էր Ա. Կիլինկարովը:

Դատավճռի հետ Կիլինկարովի պաշտպան Ռուբեն Հակոբյանը համաձայն չէ, բողոքարկելու է, անհրաժեշտության դեպքում՝ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Ինչպես կարելի է ապացույցներ չունենալու պայմաններում կայացնել մեղադրական դատավճիռ: Իմ սպասելիքը միայն արդարացման դատավճիռն էր: Անկեղծ ասած՝ պատժաչափը կոնկրետ ինձ չի հետաքրքրում, որովհետեւ շատ թե քիչ՝ որեւէ տարբերություն չկա այն դեպքում, երբ խոսքը մարդու մեղավորության եւ անմեղության մասին է: Իսկ եթե անմեղ մարդուն անգամ մեկ տարի ոչ ճիշտ դատապարտեն, դա արդեն իսկ ողբերգություն է, արդարադատության խաթարում, արդարադատության իմիտացիա»,- ասաց պաշտպանը:

Պաշտպան Հակոբյանը նաեւ իր դժգոհությունը հայտնեց, որ դատարանը նախկինում Կիլինկարովի կրած պատժից 6 ամիս գումարեց նոր ժամկետի վրա. «Ինձ համար շատ հետաքրքիր էր, թե ինչպես դատարանը նախկինում կրած պատժից 6 ամիս գումարեց, այդ հարցով նաեւ շատ հնարավոր է դիմեմ Սահմանադրական դատարան: Մարդը 4 տարի Ռուսաստանում կրել է պատիժը, պրծել է, այդ պատիժը պետք է ամբողջությամբ հաշվակցվեր նշանակված պատժին, հաշվակցվեր, բայց դրանից առաջ 6 ամիս կրած պատիժը գումարվեր նոր տրվածին: Կրած պատիժը չի կարող գումարվել, անարդար դատական ակտ է»,-պարզաբանում է պաշտպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել