Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԼԻՆՍԸ» «ԵՐԱԶ» ԴԱՐՁԱՎ

Փետրվար 16,2011 00:00

Կալիֆոռնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղը երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ հայտնի գործարար եւ բարերար Քըրք Քըրքորյանի ներդրումներով ստեղծված «Լինսի» հիմնադրամը որոշել է ինքնալուծարվել՝ իր ունեցած բոլոր միջոցները՝ մոտավորապես $200 մլն, նվիրաբերելով համալսարանին։ Որոշումը վերջնականորեն ուժի մեջ կմտնի, երբ հաստատվի կառավարության կողմից: Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից: Նվիրատվության շնորհիվ կստեղծվի «Երազի հիմնադրամը», որը պետք է կրթաթոշակներ տրամադրի ուսանողներին, ինչպես նաեւ հետազոտական եւ կրթական մի շարք ծրագրեր իրականացնի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել