Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թաղումը՝ գյուղապետարանից

Փետրվար 16,2011 00:00

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանի եւ լեռնապատցիների «հակամարտության» մասին «Առավոտը» առաջին անգամ գրել է ավելի քան մեկ տարի առաջ՝ 2010թ. փետրվարի 4-ին՝ «Վանոյի տունը կռիվ է ընկել», վերջին անգամ՝ 2011թ. փետրվարի 5-ին՝ «Ցուցմունքները փոխում են»: Հիշեցնենք, որ լեռնապատցիները բողոքում են գյուղապետ Վանո Եղիազարյանի, իրենց խոսքով՝ անօրինական, անբարո գործողություններից: Բողոքներով զբաղվում են Լոռու մարզպետարանն ու դատախազությունը եւ խախտումներ են հայտնաբերել: Վերջերս էլ գյուղացիները հայտարարեցին, որ գյուղապետի նկատմամբ հարուցված քրեական գործով վկաները, որոնք նախկինում ցուցմունքներ էին տվել Եղիազարյանի դեմ, փոխում են դրանք, քանի որ գյուղապետը ստիպում է փոխել ցուցմունքները: Գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցվել յուրացումների համար:

Թեմային անդրադարձել է նաեւ www.1in.am կայքը: Ըստ այս աղբյուրի, Լեռնապատի որոշ բնակիչների շրջանում ավելի է ամրապնդվում «վերեւների», հատկապես ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Արմեն Աշրաֆյանի կողմից գյուղապետ Վանո Եղիազարյանի նկատմամբ դրսեւորվող հովանավորչությունը` կապված նրա դեմ հարուցված քրեական գործի հետ. Արմեն Աշրաֆյանի հարազատ քրոջ հուղարկավորությունը եւ հանգուցյալին վերջին հրաժեշտը Վանո Եղիազարյանը հենց գյուղապետարանից է կազմակերպել: Լեռնապատում չեն հիշում, որ որեւէ այլ լեռնապատցու թաղումը գյուղապետարանից կազմակերպվեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել