Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԵՂԲՈՐՈՐԴՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ

Փետրվար 16,2011 00:00

Հայաստանի ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Հրազդանի Ջրառատ գյուղի բնակիչ Շահեն Հայրապետյանի եւ նրա մոր՝ Վերգինե Հայրապետյանի հաղորդումների առնչությամբ: Գործը առնչվել է քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «Մարդուն առեւանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»: Փետրվարի 10-ին Շահեն Հայրապետյանը Գլխավոր դատախազություն հաղորդում էր ներկայացրել, որն առնչվում էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին, որը, ըստ հաղորդման հեղինակի, իր ընկերների հետ դաժան ծեծի եւ բռնությունների էր ենթարկել իրեն: Ըստ Շահեն Հայրապետյանի հաղորդման, նրանք ապօրինի բռնագրավել են իրեն պատկանող ավտոմեքենան, իրեն ծեծել են Արաբկիրի «Երեւան Սիթի» խանութի նկուղում, հետո առեւանգել են, տարել են Մալաթիա թաղամասի մոտ գտնվող ավտոտնակ, այնտեղ 4 օր «պատանդ» պահել: Նշենք, որ Շահեն Հայրապետյանի մայրը՝ Վերգինե Հայրապետյանը, փետրվարի 11-ին դիմել էր ոստիկանության Հրազդանի բաժին՝ պնդելով, որ Արամ, Իլյիչ, Արթուր անուններով անձինք իր որդուն կանչել են «Երեւան Սիթի» խանութ, ինչից հետո որդին հայտնվել է անազատության մեջ, ապա դիմել փախուստի: Հիշեցնենք, որ էլեկտրոնային լրատվամիջոցներով ԱԺ պատգամավորը հերքել էր իր եղբորորդուն մեղսագրվածը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել