Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ

Փետրվար 16,2011 00:00

Բացօթյա առեւտրով զբաղվողները «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Չենք հանդուրժելու» եւ նման բովանդակությամբ պաստառներով շարունակում են պայքարել իրենց պահանջի համար: Երեկ կառավարության շենքի մոտ նրանց լսեց «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանը: Վերջինս դեմ է բացօթյա առեւտրին, բայց գտնում է, որ քաղաքապետարանը մինչեւ նման քայլի դիմելը՝ պետք է առեւտրականների աշխատանքի համար նորմալ պայմաններ ստեղծեր. «Դուք պայքարում եք ոչ թե ձեր անձի ու ընտանիքի համար, այլ պայքարում եք, որ երկրում ճիշտ քաղաքականություն վարեն, չոչնչացնեն աղքատներին, այլ աղքատությունը ոչնչացնեն: Այսօր ոչ թե վերացվում է փողոցային առեւտուրը, այլ ոչնչանում է մի խավ»: «Մեզ մի զրկեք մի կաթիլ ջրից: «Բարեկարգում» կոչվող լոզունգի նպատակը օլիգարխների միլիոնները միլիարդներ դարձնելն է»,- գտնում էին նրանք: Կառավարության շենքի մոտ նրանք իրենց դժգոհությունն էին հայտնում «Հ1»-ից ու կոչերով վարչապետին պահանջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել