Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԵՆԵՋԵՐԸ ԴԻՄԱԿԱՎՈՐՎԱԾ ԷՐ

Փետրվար 16,2011 00:00

\"\"

\"\"

Երեկ, ժամը 15.30-ի սահմաններում, դիմակավորված եւ զինված անձը մուտք է գործել Կասյան 1/1 շենքի 1-ին հարկում գտնվող տարադրամի փոխանակման կետ եւ զենքի սպառնալիքով աշխատակցից պահանջել եղած ողջ գումարը:

Մինչ աշխատողը հանցագործի տված պարկում կլցներ գումարը, ոստիկանության Կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ նշված հասցեում ավազակային հարձակում է տեղի ունենում: Կենտրոնականի ոստիկանության աշխատակիցները շտապել են նշված հասցե եւ այդ մասին տեղեկացրել նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի իրենց գործընկերներին: Հենց տարադրամի փոխանակման կետից փախուստի փորձ կատարելու ժամանակ Կենտրոնականի եւ Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները վնասազերծել են դիմակավորված անձին: Նրան տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարողը երեւանաբնակ, 26-ամյա Վահագն Սամվելի Հարությունյանն է (լուսանկարում): Նա, ըստ իր հայտարարության, աշխատում է «Բոնդուել» ֆիրմայում որպես մենեջեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել