Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալներ եւ վարկանիշային միավորներ

Փետրվար 15,2011 00:00

\"\"Հայ ձյուդոիստները ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ, ռումինացի Ադրիան Կրուիտորուի գլխավորությամբ շարունակում են հաջող հանդես գալ մրցաշրջան 2011-ում: Մեր տղաները Բուդապեշտում, մասնակցելով այս տարվա երկրորդ աշխարհի գավաթի խաղարկությանը, կրկին անմասն չմնացին խաղարկված մրցանակներից: Մարզաձեւի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Հովհաննես Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում զիջելով ճապոնացի Հիրոֆումի Յամամատոյին: Իսկ հաջորդ՝ 66 կգ քաշային Արմեն Նազարյանն արժանացել է բրոնզե մեդալի: Նա կիսաեզրափակչում համառ պայքարում զիջել է նույնպես ճապոնացի Ջունպեյ Մարուշիտային: Նույն քաշային կարգում Համբարձում Տոնոյանը երկու հաղթանակից հետո երրորդում զիջել է բրազիլացի Ալեքս Պոմբո դա Սիլվային եւ դուրս մնացել հետագա պայքարից:
Նշենք, որ աշխարհի գավաթի այս խաղարկությունը վարկանիշային էր: Մեր տղաների հաջորդ մեկնարկը փետրվարի 19-20-ին է՝ Դյուսելդորֆում կայանալիք «Grand Prix»-ում, որտեղ նրանք պետք է պայքարեն օլիմպիական վարկանիշային միավորների պաշարն ավելացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել