Իտալիայում ավարտվեց շախմատի «1st CENTO International Chess Open» միջազգային մրցաշարը, որտեղ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ինը հնարավորից վաստակեց 6,0 միավոր եւ 102 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 9-րդ հորիզոնականում: Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը 5,5 միավորով բավարարվեց 29-րդ տեղով:
Այժմ Էլինան եւ մեր կանանց ազգային հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը պատրաստվում են մասնակցել փետրվարի 20-ից մարտի 5-ը Դոհայում (Քաթար) կայանալիք ՖԻԴԵ-ի 2010/2011 թթ. կանանց «Grand Prix» եզրափակիչ՝ վեցերորդ մրցաշարին, որտեղ նրանց մրցակիցները լինելու են Կոներուն, Ձագնիձեն, Ստեֆանովան, Կրամլինգը, Չիբուրդանիձեն, Սեբագը, Սյույ Յույհուան, Շեն Յանը, Մոնգոնտուլը եւ Ֆյերոն: